Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում կմրցեն Բրազիլիայի եւ Մեքսիկայի անտունները

Օգոստոս 18,2013 22:48

Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվում է ֆուտբոլի անտունների աշխարհի առաջնությունը: Նման առաջնություն անցկացվում է 2003 թվականից:

Նախաձեռնությանը սատարում է ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը` ՈւԵՖԱ-ն եւ Փողոցային թերթերի միջազգային ցանցը: Առաջնությունն անցկացվում է փողոցային ֆուտբոլի կանոններով` ասֆալտի վրա եւ 15 րոպե: Մրցում են, թե կանանց, թե տղամարդկանց թիմերը:

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այսկերպ փոխվում է անտուն մարդու նկատմամբ վերաբերմունքը,անտունն էլ իր հերթին սպորտով զբաղվելու արդյունքում հրաժարվում է թմրադեղերից, ալկոհոլից: Ըստ վիճակագրության, առաջնությունը փոխում է 100 անտունից 77-ի կյանքը:  Ավելին, 2010 թվականին պորտուգալացի անտուն Բեբեն դարձավ «Մանչեստր Յույանթեդ» անգլիական պրոֆեսիոնալ ակումբի անդամ` ակումբը նրան վճարեց 7,4 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Մինչեւ օրս ֆուտբոլի անտունների աշխարհի առաջնության հաղթող են դարձել Իտալիայի, Ավստրիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների անտուններ: Այս տարի չեմպիոնի տիտղոսի համար մրցելու են Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականները: Երրորդն տեղի համար պայքարում Ռուսաստանը հաղթել է  Չիլիին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031