Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը Toyota RAV4-ով բախվել է կամրջի արգելապատնեշին ու հայտնվել ձորակում

Օգոստոս 26,2013 10:30

shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Toyota RAV4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-դկ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոմայրուղում ծառայություն կատարող շտապօգնության բրիգադի աշխատակիցները վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Նրանց ձորից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031