Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի տանից ինքնաշեն զենք չի առգրավվել»

Օգոստոս 27,2013 23:04

«Ապատեղեկատվություն է, որ իբր Սուրիկ Խաչատրյանի տունն ունի պատշգամբ, որտեղից կրակոցներ են կատարվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի դեպքերի գործի մասին տարածած այդ տեղեկատվությունը հերքեց զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ զննությամբ հիմնավորվել է՝ նման պատշգամբ ընդհանրապես գոյություն չունի. «Տուժողների մարմնի  վրա բոլոր վնասվածքներն առջեւից են կատարված՝ դիմահար կրակոցներով»:

Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանն օրերս բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:  Նա իր զարմանքն է հայտնել, թե ինչու մինչեւ հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ չեն առաջադրվել: Բուդաղյանների փաստաբան  Հայկ Ալումյանի խոսքերով՝ «Եթե Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակած լինելու փաստը նախաքննության մարմիններում չի հաստատվել, բայց հիմա նրա գործողություններում առնվազն երկու քրեական արարք հաստատված է: Քրգործով արդեն իսկ հաստատված է, որ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվել է մեկ ինքնաշեն զենք: Այդ ինքնաշեն զենքի համար ինչո՞ւ նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել»:

Զինդատախազի տեղակալը դա նույնպես ապատեղեկատվություն որակեց. «Սուրիկ Խաչատրյանի տանից ինքնաշեն զենք չի առգրավվել: Հրապարակվեց մամուլում, թե որ զենքերն են առգրավված եւ ինչ օրինական հիմքերով են տրամադրվել Սուրիկ Խաչատրյանին»:

Թե ինչու են Բուդաղյանները զինդատախազությանը մեղադրում գործին միակողմանի մոտենալու մեջ, ըստ Արտակ Հարությունյանի՝ «Երեւի պաշտպանական տակտիկա է: Իրականացվում է բառիս ամենալայն իմաստով օբյեկտիվ նախաքննություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031