Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տնօրենի հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ տնօրեն ազատվել է աշխատանքից

Օգոստոս 28,2013 10:22

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երևանի թիվ 64 և 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի և Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:

«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի թիվ 111 մանկապարտեզի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանին ազատել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031