Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում 40 նախագահի թեկնածու կա

Օգոստոս 29,2013 13:53

Այսօր «Արմատ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը խոսելով Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, սպասվող նախագահական ընտրությունների մասին՝ ասաց. «Աշնանը` հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալու են նախագահական ընտրություններ, արդեն կա ընտրություններին մասնակցության 40 հայտ:  Հիմնական ֆավորիտներն են  «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն:  Թեկնածուներն արդեն սկսել են իրենց հանդիպումները ընտրողների հետ, արդեն մոնիթորինգներ են իրականացվել թեկնածուների վարկանիշը որոշելու համար, որի արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ`  մի դեպքում առաջատար է  եղել Մարգվելաշվիլին, մել այլ դեպքում` Բուրջանաձեն»,- նշեց Էրոյանցը, ավելացնելով, որ Վրաստանում սպասվում է նախընտրական թեժ պայքար:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա, ըստ Էրոյանցի, հայ համայնքի շրջանում իշխող կոալիցիայի հանդեպ հույսը մարում է, որովհետեւ`«Այն խոստումները, որ տրվել էր ջավախահայությանը, առաջընթաց չկա եւ կարծում եմ՝ չի էլ նախատեսվում, ու միգուցե դա կապված է հենց ընտրությունների հետ: Իսկ հիասթափությունները` հաստատ կանդրադառնան ընտրությունների արդյունքների վրա»:

Ինչ վերաբերում է Վրաստանի  կառավարության ղեկավար Բիձինա Իվանաշվիլիի` վարչապետի պաշտոնը թողնելու մտադրությանը, ապա Էրոյանցի փոխանցմամբ`ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի, քանի որ վերջինս չլինելով Վրաստանի քաղաքացի, 2014 թվի հունվարից ուժի մեջ մտնող նոր օրենքի համաձայն, արդեն իրավունք չի ունենա զբաղեցնել այդ պաշտոնը:

Փորձագետի մեկնաբանմամբ` արտաքին քաղաքականության ուղղությամբ Վրաստանը կփորձի պահպանել լավ հարաբերություններ իր անմիջական հարեւանների հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում դրական տեղաշարժեր հնարավոր կլինի արձանագրել միայն երկկողմանի զիջումների եւ միջնորդ երկրների ջանքերի շնորհիվ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031