Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանը՝ «սեքսուալ մանյակ», «սադիստ» ոստիկանի մասին

Օգոստոս 30,2013 12:19

Այսօր «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ֆորում» ակումբում անդրադարձավ Կոմիտասի 5-ի դեպքերի մասին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը. «Նա մեկնաբանելով խուժան ոստիկանների հայհոյանքները եւ կանանց, օրիորդների հանդեպ ֆաշիստական կամ ուղղակի խուլիգանական պահվածքը շատ մեղմ է արտահայտվել՝ ասելով՝ վստահ եմ, որ Վլադիմիր Գասպարյանը, որպես զուտ հայ մարդ, ճիշտ կգնահատի դա: Շատ տարօրինակ եմ համարում նախարարի գնահատականը՝ որպես հայ մարդու: Ինչ է, մենք ունենք հայկական մարդու իրավունքներ եւ դրան հակասում են ցանկացա՞ծ կնոջ հանդեպ իրավունքների ոտնահարմանը: Երբ նման անհեթեթություն դուրս է տալիս պաշտոնյան, այն էլ՝ արդարադատության նախարարը՝ կոչ անելով ոստիկանության պետին գործել որպես հայ մարդ, դա շատ վտանգավոր է: Մենք էլ ենք լսել նման դեպք, երբ ասում են՝ դե տղա է, էլի, ի՞նչ կա որ: Այսինքն, գենդերային առումով ամեն ինչ ճիշտ է, չէ՞: Հո տղան տղայի՞ չի համբուրել: Դա իր սիրած աղջիկը չի, դա ուրիշի սիրած աղջիկն է, եւ այդ աղջիկը, երբ իրեն ձերբակալում են՝ վրդովված անգամ հանդգնել է ասել, թե ինչ տականքություն են շշնջացել իր ականջին»:

Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ «այդ ամենի կազմակերպիչը Արաբկիրում աշխատող փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն է, որը 5 օրերի ընթացքում 3 օրիորդների մեկը մեկից սարսափելի եւ կեղտոտ հայհոյանք է ուղղել: Դրանց մի մասն անգամ հաջողվել է ձայնագրել եւ շարունակելու ենք հետապնդել այդ սադիստին եւ սեքսուալ մանյակի՝ ոստիկանության շարքերից օր առաջ հանելու նպատակ»:

Ըստ Տիգրան Խզմալյանի, արդարադատության նախարարն իրավունք չունի անօրինական հայտարարություններ անելու. «Դրանից ֆաշիզմի հոտ է գալիս: Հայ մարդու պես չէ, որ պետք է գործի ոստիկանապետը: Նա պետք է գործի նախեւառաջ օրենքի շրջանակում, թե չէ այդ ադաթական, կարմիր խնձորական անհեթեթություններով առաջնորդվելով՝ մենք շատ հեռուն կհասնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031