Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ՖԲ էջում հրապարակվել է կուսակցության հայտարարությունը
Հայաստանի եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանությունը և Հայրենազրկումը կաշառքներով կոծկելու ջանքերը և խորին հիասթափություն է հայտնում ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ ցինիկ և սրբապիղծ միջոցառումներին մասնակցության կապակցությամբ։
ՀԵՎԿ-ը երբեք չի ընդունի՝ Արցախից 2020-2023 թթ. էթնիկ և կրոնական ջարդերի ու օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված 150 հազար քրիստոնյա հայերի ձայներն ու ցավը լռեցնելու և թաքցնելու Բաքվի ցեղասպան փորձերը։
Ադրբեջանն իբրեւ «բազմամշակույթ և հանդուրժողական» երկիր ներկայացնելու կեղծ կարգախոսները չեն կարող փոխել այդ բռնապետության ցեղասպան էության արյունալի իրողությունը։
Կարդացեք նաև
Ամո՛թ օտարերկրյա այն դիվանագետներին և պաշտոնյաներին, ովքեր մասնակցում են ադրբեջանական մարդակեր ռեժիմի այս սրբապիղծ ներկայացումներին։ Միաժամանակ, մենք ընդգծում ենք, որ ստի, կեղծիքի եւ անամոթության նման խրախճանքը հնարավոր է դարձել միմիայն ՀՀ իշխանությունների լուռ հանաձայնության եւ աջակցության պայմաններում։


















































