Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ձայնի» երկրորդ եթերաշրջանից մինչև Սիրուշոյին նվիրված համերգ

Օգոստոս 31,2013 16:18

Ամռան վերջին շաբաթվա երաժշտական ամենաուշագրավ նորությունները իր հավատարիմ ընթերցողների համար առանձնացրել է «Առավոտ երիտասարդականը»:

«Հայաստանի ձայնը» նախագիծն արդեն գալա-համերգային փուլում է: Նախագծում մնացել է 24 մասնակից: Յուրաքանչյուր գալա-համերգային փուլում մրցելու են 4 մարզիչներից երկուսի մասնակիցները, այս մասին գրել է 168.am-ը: Չնայած համացանցում տարածված քննարկումներին՝ նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը, ով գալա-համերգային փուլում է, նշեց, որ 24 մասնակիցների մեջ առողջ մրցակցություն է տիրում: «Մրցակցություն, իհարկե, կա, բայց կարող եմ տեղեկացնել, որ շատ առողջ մրցակցություն է տիրում մասնակիցների շրջանում: Ասեմ, որ թեժ է լինելու»,- ասել է նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը:

Իրենց երկրպագուների համար անակնկալ են պատրաստել Միհրան Ծառուկյանը, Անգելինա Գասպարյանը, Նարեկ Բավեյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը, Սարոն և Կարեն Հայրապետյանը: Նրանք շուտով նոր համատեղ երգ են ներկայացնելու: Այս մասին NEWS.am STYLE-ին  տեղեկացրել է երգի հեղինակ Քնարիկ Սասունյանը: «Երգի անվանումն առայժմ չենք ցանկանում բացահայտել: Քանի դեռ այն պատրաստման փուլում է, թող գաղտնի մնա: Բայց ասեմ, որ երգի հիման վրա նաև տեսահոլովակ է նկարահանվելու», – նշել է կոմպոզիցիայի հեղինակը:

Շաբաթվա ընթացքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նաև Սիրուշոյի ու նրա երկրպագուների համար: Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում օրեր առաջ համերգային ծրագրի շրջանակներում սիրելի երգչուհուն՝ Սիրուշոյին, հանդիպել են նրա երկրպագուները, ովքեր ձեռնամուխ էին եղել համերգի ու հանդիպման կայացմանը, այս մասին գրել է esyes.am-ը:  Միջոցառման ժամանակ երկրպագուները կատարել են Սիրուշոյի հին ու նոր երգերը: Համերգի վերջում բոլոր մասնակիցները բեմ են բարձրացել` իրենց մոտ հրավիրելով նաև Սիրուշոյին: Երգչուհին իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին: «Այսքան լավ էմոցիա, որ դուք ինձ տվեցիք… անբացատրելի է իսկապես: Շնորհակալ եմ, որ այսքան լավն եք, այսքան շնորհքով, այսքան տաղանդավոր: Կարողացաք տոն ստեղծել ոչ միայն ինձ, այլև բոլորիս համար»,- ուրախությամբ նշել է երգչուհին:

Սեպտեմբերի 21-22-ը, Պյատիգորսկի Մաշուկ լեռան վրա տեղի ունենալու Ռուսաստանի WOMAD փառատոնը, որին ելույթ է ունենալու նաև դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, այս մասին գրել է Ria Novosti-ն՝  հղում անելով փառատոնի մամուլի ծառայությանը, լրատվամիջոցը նշել է, որ Մոսկվայում փառատոնի ներկայացումն ուղեկցվելու է վրացական ջազ երգչուհի Նինո Կատամաձեի և Insight խմբի, գերմանական երաժիշտ Շանտելի, Կոլումբիայից Frente Cumbiero-ի, մոսկովյան «Волга» և բելառուսական «Троица» խմբերի ելույթներով:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031