Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը հաղթանակ են բերում իրենց թիմերին

Սեպտեմբեր 01,2013 21:45 Share

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն աչքի ընկան իրենց ակումբների կազմում:

Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերը «Այնտրախտի» դարպասը ոչ միայն հաղթանակ բերեցին Դորտմունդի «Բորուսիային»,  այլեւ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմին դուրս բերեցին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Հենրիխ Մխիթարյանն այսօր բացեց գոլերի հաշվարկը Գերմանիայի առաջնությունում:

Յուրա Մովսիսյանն էլ աչքի ընկավ «Տոմի» հետ խաղում՝ դառնալով Մոսկվայի «Սպարտակի» խփած երկու գոլերից մեկի հեղինակը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել