Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին կացնով հարվածել է ընտանիքի անդամներին

Սեպտեմբեր 05,2013 18:35

Երկու օր առաջ` ընտանեկան վիճաբանության ժամանակ վանաձորցի 74-ամյա Յուրիկ Թ.-ն կացնով հարվածներ է հասցրել կնոջ ու հարսի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Նրա կինը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, 74-ամյա վանաձորցին ձերբակալված է, կացնահարության պատճառներն էլ  ճշտվում են:

«Յուրիկ Թամազյանը ձերբակալվել է, նրա վրա էլ են հայտնաբերվել վնասվածքներ, դեպքից հետո փորձել է ինքն իրեն վնասել, բայց թե ինչու, տեղեկություն չունենք»,-տեղեկացրին մեզ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ սեպտեմբերի 3-ին  ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30