Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատրյան քույրերի դեմ գործը

Նոյեմբեր 19,2026 12:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանի նիստում, որի ժամանակ քննվում էր Մարիա Խաչատրյանի (Խաչատուրյան) բողոքը, դատախազն առաջարկել է կարճել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող քույրերի դեմ քրեական գործը և նրանց գործողությունները ճանաչել անհրաժեշտ ինքնապաշտպանություն, հաղորդում է РИА “Новости” լրատվական գործակալությունը:

Դատախազը նաև հայտարարել է, որ քննիչը «կոպտորեն խախտում է քրեական վարույթի ողջամիտ ժամկետի վերաբերյալ դրույթները», «որևէ վերջնական որոշում չի ընդունում, գործը դատախազին չի ուղարկում, պարզապես երկարաձգում է քննության ժամկետը»: Ընդ որում, Մարիա Խաչատրյանն ութ տարուց ավելի սահմանափակումների տակ է, որոնք նրան արգելում են օգտվել հեռախոսից և ինտերնետից ու շփվել ազգականների հետ:

Խաչատրյան քույրերը մեղադրվում են 2018 թվականի հուլիսին իրենց հորը նախնական համաձայնությամբ սպանելու մեջ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30