Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման
և հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության
6 սեպտեմբերի 2013թ.
Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների ծառայողական համաժողովը`
1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ`
ա. ««Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե¬տության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից` https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=ajv-34-05.doc) ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը:
Դրանով իսկ տեղ է թողնվել հիշյալ օրենքի 4-րդ, 8-րդ, 18-րդ հոդվածներում ամրագրված միջազգային իրավունքի գերակայությանը, որի վտանգավորու¬թյան մասին արդեն խոսվել է ս.թ. հուլիսի 22-ի Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվների հայտարարության մեջ:
բ. Այլասերվածությունները մեր հասարակական կյանքում ավերածություններ են անում` մտնելով հայ մշակույթ`
– սեռական արատների մասին հեռուստատեսային «հումորային» հաղորդումների,
– արյունապղծություն և մանկապղծություն քարոզող «գրական» գործերի,
– հայկական կինոփառատոնի շրջանակում միասեռականություն քարոզող ֆիլմերի միջոցով (ի դեպ, դրանցից մեկը շարունակաբար ցուցադրվում է կինոթատրոններում):
գ. Սեպտեմբերի 14-21-ին «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների փորձագետներ, որոնց նպատակն է «համախմբել տարբեր եվրոպական և հայկական կազմակեր¬պությունների և նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը»: Այն ֆինանսավորվում է «Եվրոպական Միության Եվրոպական Հանձնա¬ժողովի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի կողմից» (https://robbie-raul.blogspot.com/2013/08/hraparakam.html):
Ի դեպ, հիշյալ շարժման ծրագրային նպատակներից մեկը սեռական կողմնորոշման խտրականության կանխումն է (https://adukatar.net/wp-content/uploads/2009/12/Adu_8_Pages_11-14.pdf):
2. Հաստատելով, թե Նոր Կտակարանում համասե¬ռամոլությունը դատապարտվում է որպես մեղք (Թուղթ Հռոմեացիներին 1.24-27: Ա Տիմոթեոս 1.9,10: Ա թուղթ Կորնթացիներին 6.9,10), մերժում է իրենց քրիստոնեական համարող «եկեղեցիների»` միասեռական «ամուսնություններն» ընդունելու դիրքորոշումը:
Մինչդեռ Ճշմարիտ եկեղեցին այսօր էլ կոչված է մեղքի իշխանության տակ գտնվողներին բերել Քրիստոսին` ազատագրվելու, վերածնվելու և սրբացման կյանքով ապրելու (Ա թուղթ Կորնթացիներին 6.11: Եփեսացիներին 2.1-6: 4.21-24: Կողոսացիներին 3.5-10):
3. Մի անգամ ևս դիմում է `
ա. Մեր հավատավոր հայրենակիցներին` բարձրացնելու քաղաքակրթության փրկության և քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.
բ. Հայ հասարակայնության բոլոր խավերին` ըստ ամենայնի պաշտպանելու անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալու այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը.
գ. Հայրենի իշխանություններին` օրենսդրական և գործադիր ոլորտ¬ներում, ինչպես նաև միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգևոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության և մյուս այլասերվածու¬թյունների քարոզչության արգելման օրենք:
Մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի և Հայաստան երկրի շինության համար առ Աստված աղոթքով և
Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների ծառայողական համաժողովի անունից`
Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան
Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան
Վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան
Վերապատվելի, դոկտ. Սամվել Նավոյան


















































