Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի անդամ. «Իշխանություններն ընտրել են նահանջի մարտավարությունը»

Սեպտեմբեր 09,2013 11:45

«Առաջին հերթին սա ցցուն ապացույց է իշխանությունների կամայական վարքի և վերաբերմունքի, իրավապահ համակարգի: Ինչպես կամայական կերպով որոշում կայացվեց, որ «Նախախորհրդարան»-ի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը, նույն կերպ էլ հակառակ որոշումն է ընդունվել»,-Aravot.am-ի հարցին՝ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ կիրառվող վերաբերմունքը իշխանությունների ի՞նչ վարքի մասին է խոսում այսպես պատասխանեց Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:

Շարունակելով միտքը` նա նշեց. «Ես դա համարում եմ արդյունք այն բանի, որ իշխանությունները չեն կարողացել բավարար ապացույցներ գտնել: Այդ հանգամանքը նաև կապում եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայտնի հայտարարության հետ: Այս պահին իշխանություններն ընտրել են նահանջի մարտավարությունը: Մյուս կողմից էլ դա բխում է ընդհանուր ընդվզումից: Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու և նրանց առանց դատարանի արդարացնելու քայլը կարող էր այնպիսի անհամեմատելի համեմատության ենթատեքստ ստեղծել, որ կարող էր հասարակության դժգոհությունը առաջացնել»:

Պարոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշումը անսպասելի է կայացվել, նույնքան անսպասելի էլ նրան ազատ են արձակել, և նա այժմ գտնվում է իր ընտանիքի անդամների հետ:

Հարցին՝ արդյոք Դմիտրի Հարությունյանին՝ ազատ արձակելու փաստը պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ նրա մայրը ՀՀԿ խորհրդի անդամ է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ուղիղ տեղեկություններ չունեմ այդ մասին: Չեմ կարող բացառել, որ նման բան եղել է, կամ ոչ, ոչ էլ կարող ենք պնդել»:

Անդրադառնալով Փակ շուկայի խնդրի շուրջ քաղաքացիական ակտիվությանն ու այն անձանց ըմբոստությանը, որոնք կողմ են հուշարձանի վերականգնմանը, պարոն Ավետիսյանն ասաց. «Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ նրանք Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունների աշխատակիցներն են և իրենց կամքով չեն այնտեղ: Բնականաբար հուշարձանի պահպանության համար պայքարող քաղաքացիները երբեք իրենց հայրենակիցների հետ բախման չեն գնա: Մենք շարունակում ենք ճնշումը սեփականատիրոջ և պետական համակարգի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30