Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել «Հայաստան սքանչավայր» ծրագիրը

Սեպտեմբեր 09,2013 17:40

Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է «Վահագնի» թաղամաս: Մանրակերտի և նախագծերի վրա տեղում քաղաքապետին է ներկայացվել «Հայաստան սքանչավայր» ծրագիրը, որը կյանքի կկոչվի հենց «Վահագնի» թաղամասում: Շուրջ 75 000 քմ տարածքի վրա նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը: Ծրագրի ղեկավարի խոսքով, բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ և պատմական այլ հիշարժան ու կարևոր կառույցներ: Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երևանում իրականացվող ծրագիրը նրանց հավաստմամբ, ևս կհամալրի այդ տասնյակի շարքը: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թաղամասի կառուցապատման շարունակականության և ընդլայնման ծրագիրը: 
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, քաղաքապետը նշել է, որ գաղափարն իսկապես հետաքրքիր է, պատմական ու ճանաչողական: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի հնարավորին շուտ կյանքի կոչման հարցում:
Վահագն Հովնանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին համագործակցության ու մշտական աջակցության համար:
Բարեր Վահագն Հովնանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է նաև «Վահագնի» թաղամասի տարածքով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30