Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ նվիրված ամերիկահայ հայտնի գործարար, բարերար Վահագն Հովնանյանի ծննդյան 90-ամյակին

Նոյեմբեր 12,2022 15:10

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ամերիկահայ հայտնի գործարար, Հայաստանին նվիրյալ բարերար Վահագն Հովնանյանի ծննդյան 90-ամյակին։ Հիշատակի երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ անվանի թավջութակահար Ալեքսանդր Ռամը՝ ներկայացնելով Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը։ Համերգի ընթացքում հնչեց նաև Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիան։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մեծ բարերար Վահագն Հովնանյանը գործարար աշխարհ մուտք է գործել բավականին երիտասարդ տարիքում։ Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել սկսել է նախ եղբայրների հետ, ապա շարունակել ինքնուրույն գործունեությունը։ 1969թ. ի վեր նա հիմնադրել է մի շարք ընկերություններ, որոնք հիմնականում գործել են շինարարական ոլորտում և մեծ ճանաչում գտել ԱՄՆ-ում։

Բիզնես գործունեությանը զուգահեռ Վահագն Հովնանյանը և նրա ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում են պահել հայկական սփյուռքում հայ ինքնության պահպանման խնդիրները։ Հովնանյանների հայապահպանությանն ուղղված ջանքերը մեծ ճանաչման և գնահատանքի են արժանացել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից, որի վկայությունն են հոգևոր բարձրագույն առաջնորդների կողմից շնորհված մի շարք պատվավոր կոչումները։ Վահագն Հովնանյանը մեծ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կյանքում։ 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտուն ուղղված դրամահավաքային միջոցառումներից ու հանգանակություններից մինչև նորանկախ Հայաստանում քաղաքաշինության, զբոսաշրջության, կրթության և արվեստների բնագավառներում իր լայնածավալ ներդրումներով Վահագն Հովնանյանը մշտապես անմիջական ներկայություն է ունեցել հայ իրականության մեջ։

Վահագն Հովնանյանն ու նրա ընտանիքը կարևոր տեղ են հատկացրել արվեստների զարգացմանը և սատարել արվեստագետներին՝ նրանց միջոցով խթանելով Հայաստանի մշակութային ակտիվությունը նաև միջազգային ասպարեզում։ 1995թ. Հովնանյանները հովանավորեցին Հայաստանի մասնակցությունը Վենետիկի բիենալեում։ 2000թ. նրանք հիմնեցին «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը հայ երգահանների և հայկական երաժշտական ավանդույթների սատարման համար։ Իսկ 2002թ.՝ «Վահագնի» մրցանակաբաշխությունը թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու նպատակով։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930