Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հարությունյան. «Փաստորեն, ոչ ստաբիլ ազգ ենք, ու ես այսօր ինձ զգում եմ մարմնավաճառ»

Սեպտեմբեր 18,2013 11:17

Դերասան Լեւոն Հարությունյանը նշեց, որ մեր երկրում ձուկը գլխից է հոտել եւ շատ վաղուց. «Ես չեմ կարող ասել, թե որ միությունն է լավ, որ տամոժնիան՝ վատ, ինձ համար ամենակարեւորն այն է, որ էս երկրին նորմալ ղեկավար է պետք։ Այսօր չենք կարող ասել՝ որն է լավը, հիմա կարող է ձեռ է տալիս եվրոն, իսկ վաղը չէ մյուս օրը՝ ռուբլին։

Էս ազգն ամբողջ կյանքը ճշտի գործ է արել, բայց դեռ ճիշտը չի գտել։ Մենք կարթի վրայի խայծն ենք, որ շպրտում են ձկների առաջ։

Փոքր պետություն լինելով հանդերձ, մի ժամանակ խելոք ազգ էինք, բայց հիմա, այս պահին, այն, ինչ որ ինքն արեց (նկատի ունի նախագահին), սխալ էր ու սխալ էր այնքանով, որ իմ ու քո պետության վրա ուրիշ պետություններ նայելու են անլուրջ, մի խոսքով՝ արդեն վստահություն չենք ներշնչում, ու դրանից հետո շատ դռներ փակվեցին իմ, քո ու բոլորի առաջ։ Փաստորեն, ոչ ստաբիլ ազգ ենք, այդպես է դուրս գալիս, ու ես այսօր ինձ զգում եմ մարմնավաճառ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ https://www.avproduction.amից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Լյով ջան ,մարմնավաճառների կամքը հաշվի է առնվում ,իսկ մեր դեպքում բռնություն է կիրառվում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30