Aravot.am-ը «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունից, որի նախագահը Արտակ Սարգսյանն է, մեկնաբանություն խնդրեց դերասան Լեւոն Հարությունյանի եւ մեկ այլ թեկնածուի՝ Լիլիթ Կուջոյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
«Իրենք սկզբում շատ էին ուզում մեր ցուցակում լինել, ու եթե հիմա բացարկ են ներկայացրել, կապ չունի, մենք էլի հարազատներ ենք»,- հեռախոսով «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունից փոխանցեց Արման Սարգսյանը:
«Լեւոն Հարությունյանն ասաց՝ եկեք ինքնաբացարկ ներկայացնեմ, սա իմ բանը չի: Ինքը տեսավ քաղաքական իրավիճակը եւ ասաց՝ ավելի լավ է կողքից ձեզ սատարեմ, բայց ցուցակից դուրս գամ: Մենք էլ հո մարդկանց զոռով չէինք պահելու: Մենք էլի մտերիմներ ենք, բարեկամներ ենք, ոչինչ չի փոխվում: Նույնն էլ Լիլիթ Կուջոյանի պարագայում է: Ինքը զբաղվածությամբ պայմանավորված է դուրս եկել, որովհետեւ մենք անընդհատ քարոզարշավի ու քննարկումների մեջ ենք, ասել է, որ Լեւոնի նման ինչով հնարավոր է, կօգնի մեզ»,- պարզաբանեց Արման Սարգսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































