Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը խախտել է Սահմանադրությունը». Վստահեցնում են «Անկախության համազգային երթ» խմբի անդամները

Սեպտեմբեր 19,2013 13:55

Այսօր «Հայելի» ակումբում «Անկախության համազգային երթ» նախաձեռնող խմբի անդամները ներկայացրեցին իրենց անելիքները:

Կարեն Թովմասյանի խոսքով` Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո բոլորը բողոքում են, եւ քանի որ բոլորի համար անսպասելի էր դա, ինքը Ֆեյսբուքում մի ստատուս է գրել, ինչն էլ դարձել է տվյալ նախաձեռնության հիմքը, եւ որին միացել են շատերը, այսօր այն միավորում է բոլորին, քանի որ հաջողված է: 
«Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ,ժամը 16-ին դուրս գալ փողոց եւ վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը: Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին եւ 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որեւէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:
Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կանգնած սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ որեւէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի»,-հայտարարեց Կարեն Թովմասյանը:
Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի ձեւակերպմամբ էլ`իր հիշողության մեջ սա առաջին հավաքն է, որին բոլոր թեւերից միացում կա`«Սա ինձ հիշեցնում է 88-ը, այսօր նույն վիճակն է, եթե մենք ոչինչ չանենք, եւ Հայաստանը մտնի Մաքսային միություն, մեր քսան տարվա արածը ջուրն է լցվելու»:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով էլ` Մաքսային միության գաղափարն իր համար անընդունելի է, նա մերժում է դա, ու այն իրադարձությունը, որ ստեղծվեց Ֆեյսբուքում, դա ամենահավասարակշռված մոտեցումն էր, որ կարող էր տարբեր մարդկանց միավորել:

«Անկախության համազգային երթ» նախաձեռնող խմբի անդամները նաեւ ասացին, որ
Սերժ Սարգսյանը խախտել է Սահմանադրությունը եւ դրանով իրեն դուրս դրել Սահմանադրությունից: Իսկ ՀՀ իշխանությունները ինքնագլուխ քայլեր են անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30