Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սերժակերպ ու ռոբատեսակներ, պայքարելով անկախության դեմ, տոն են նշում»

Սեպտեմբեր 21,2013 23:35

GALA.TV.  Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր նշել են անկախության տոնը՝ կազմակերպելով տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Միջոցառման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ուղերձ է հղել ներկաներին:

«Շատ սերունդներ, շատ ազգեր են պայքարել անկախության համար, շատ ազգեր հալվել-մաշվել են էդ ճանապարհին, մեր սերունդը բախտավոր է, մենք երջանիկ ենք, մենք պայքարեցինք և կարողացանք հասնել մեր երազած անկախությանը, հասնել մեր նախնիների սիրած անկախությանը, մեր ազատամարտիկ տղերքի սիրած անկախությանը, բոլորի երազ-մուրազ անկախությանը, և մեր կյանքը, մեր կենսագրությունը կապվեց պայքարի հետ, ազատագրական պայքարի հետ, պետություն կառուցելու ժամանակաշրջանի հետ: Մենք երջանիկ ենք, երջանիկ ենք, որ այդ պայքարը մեր կենսակերպն է, մեր ապրելու ձևն է և մեր ապրելու իմաստը: Մենք էդ իմաստով ապրել ենք, ապրելու ենք մինչև վերջ և գլուխներս կդնենք հանգիստ, որովհետև ազնիվ, բարոյական հայրենիքի կերտման գործին ենք նվիրվել: Մեր անկախությունը դժվարություններ տարավ, ցավոք սրտի նույն օրը, նույն ժամին սերժակերպ ու ռոբատեսակներ, պայքարելով անկախության դեմ, տոն են նշում, իրենք կալենդարի օրն են նշում, ոչ թե անկախությունը, իրենք ի հեճուկս են նշում, իսկ մեզ համար սա բովանդակություն է, մեզ համար սա ձև չէ, մեզ համար սա ապրելու ձև է, մեր ապրելու իմաստն է, մեր տեսակն է, և այդ տեսակը, այդ ոգին մենք մեր սերնդին կփոխանցենք»,- ասել է Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ նյութի սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30