Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանի հարձակում Դաղստանում, կան զոհեր

Սեպտեմբեր 23,2013 16:12

«Ամերիկայի Ձայն»Ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել մոտ քսան մարդ

Ռուսաստանում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել մոտ քսան մարդ:

Հարձակումն իրականացվել է Հյուսիսային Կովկասում գտնվող Դաղստանի ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում:

Դաղստանի ներքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, հարձակման հետևանքով վնասվածքներ ստացածների թվում է ոստիկանության վեց ծառայող, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

«Ոստիկանության բաժանմունքի դարպասի մոտ պայթել է մի մեքենա, պայթյունի արդյունքում փլուզվել է մոտակայքում գտնվող շենքը: Հիվանդանոց է տեղափոխվել քսան մարդ», – ասել է Դաղստանի ներքին գործերի նախարարության խոսնակը:

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է պայթյունի, ինչպես նաև դեպքի վայր իրավապահ մարմինների ծառայողներ ուղարկելու փաստը, սակայն որևէ այլ մանրամասն չի տրամադրել:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30