Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի-Մոսկվա չվերթի ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և վայրէջք կատարել Մախաչկալայում

Հունիս 22,2026 13:44 Share

ТАСС. Գյումրիից Մոսկվա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Այս մասին վկայում են Flightradar-ի տվյալները։

Բոինգ մակնիշի ինքնաթիռը Գյումրիից թռիչք է կատարել Մոսկվայի ժամանակով 11:24-ին։

Թռիչքից մոտ մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, այն փոխանցել է «general emergency» (ընդհանուր տագնապ) ազդանշան և իջել մինչև 3 000 մետր բարձրություն։

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել