Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Եթե Բալոտելին եւ Բուֆոնը վաղը չխաղան

Հոկտեմբեր 14,2013 23:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ Նեապոլում գտնվող մեր գործընկերներն իրենց ռեպորտաժներում գրում են, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ Իտալիա Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, թե իր թիմի առաջատար ֆուտբոլիստներից Մարիո Բալոտելին երեկ լիարժեք մարզում է անցկացրել, սակայն միայն այսօրվա մարզումը ցույց կտա, թե նա որքանով է խաղին պատրաստ:

Ասուլիսին ներկա գտնված դարպասապահ Ֆեդերիկո Մարկետիի խոսքերից էլ պարզվել է, որ Մեր ընտրանու դեմ չի խաղալու Իտալիայի հավաքականի հիմնական դարպասապահը՝ Ջանլուիջի Բուֆոնը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: