Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես` նվիրված ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին

Հոկտեմբեր 18,2013 19:53

1948 թվականից հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր: 1971թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից առաջարկվեց այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշել որպես հանրային տոն: Եվ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց ցուցահանդես` նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ գեղարվեստի երեք սերունդների՝ Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի արվեստի գործերը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկայացվեցին ավելի քան 50 արվեստի գործեր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, 2013թ. ՄԱԿ-ի օրվա իր ուղերձում ասաց. «Այս տարի ևս մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչպիսի հավաքական գործողության ենք ընդունակ: Մի աշխարհում, որն ավելի կապակցված է, մենք պետք է լինենք էլ ավելի միասնական: ՄԱԿ-ի այս օրը եկեք երդվենք հասնել մեր հիմնարար գաղափարներին և աշխատել միասին՝ խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների համար»:

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում, ասաց. «Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, որոնք օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ խաղաղությունը, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ»: Նկարչուհի Սեդա Բեքարյանը, բարձր գնահատելով հայ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը, ասաց. «Ես կարևորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում: Ինձ համար հատկապես մեծ պատիվ  է նվիրել այս ցուցադրության բացումը ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031