Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց ՀՊՃՀ-ի 80-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական նիստը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2013 00:02

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեծ դահլիճում անցկացվեց Պոլիտեխնիկի 80 ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական նիստ:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, ընթերցեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ասելով. «Ինձ համար կրկնակի պատիվ է ներկա գտնվելու բուհի 80-ամյա հոբելյանին եւ ընթերցել հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի ուղերձը»,-ասաց նախարարը: ՀՊՃՀ-ի  մի շարք դասախոսներ նախագահի կողմից արժանացան պետական մրցանակների: Գիտության եւ կրթության բնագավառներում  ներդրած նշանակալի ավանդի համար  Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվեցին` ՀՊՃՀ գիտության եւ գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր , տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Խաչիկի Գրիգորյանը եւ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Մամիկոնի Մամիկոնյանը: Բուհի պրոֆեսորադասախոսական անդամների զգալի մասը ստացան տարատեսակ պարգեւներ եւ մրցանակներ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյա հոբելյանին եզրափակիչ նիստին ներկա էին մի շարք ճանաչված մարդիկ, ովքեր ժամանակին եղել են բուհի շրջանավարտներ: Հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ, այսկերպ նշելով բուհի  տոնը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031