Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատվիրակության գործունեությունը Եվրանեսթում կարող է դադարեցվել

Հոկտեմբեր 24,2013 17:23

«Ազատություն» ռադիոկայան. Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նոյեմբերի 1-2-ը Կիևում կայանալիք նիստի ժամանակ քննարկվելու է Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության գործունեության դադարեցման հարցը: Այդ մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Պատվիրակության գործունեությունը դադարեցնելու համար Եվրանեսթի համանախագահներին է դիմել դրա ղեկավար և Վեհաժողովի փոխնախագահ Էլհան Սուլեյմանովը՝ դժգոհելով Ադրբեջանում այս ամիս անցկացված նախագահական ընտրությունների քննադատությունից, որ պարունակում է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը:

Միաժամանակ, Ադրբեջանը գոհ է Եվրախորհրդարանի բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մասից, որը, երկրի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևի խոսքերով, ցույց է տալիս, որ «միջազգային հանրությունը սատարում է տվյալ հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը և ճանաչում օկուպացման փաստը»: Նա նշել է նաև, թե Եվրախորհրդարանի բանաձևում առաջին անգամ է ընդգծված ղարաբաղյան հակամարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի հիման վրա կարգավորելու կարևորությունը:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031