Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքահայ տնտեսագետը արժանացել է նախագահի մրցանակի

Հոկտեմբեր 28,2013 21:08

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պարգևի է արժանացրել թուրքահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Մրցանակը նրան տրվել է հասարակագիտության ոլորտում «տեսությանն իր ուրույն մոտեցման, տարբեր տեսանկյունից մոդելների աճի և զարգացման» համար: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

2011թ. Թուրքիայի կառավարությունը Աճեմօղլուին ցանկանում էր նշանակել Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր  Աճեմօղլուն հրաժարվել էր՝ ասելով, որ  ապագայում հաճույքով կընդունի առաջարկը, բայց այժմ կենտրոնացած է գիտական աշխատանքների վրա:

Նախագահի մրցանակին է արժանացել նաև քուրդ երաժիշտ Ահմեդ Կայան, որը մահացել է արտերկրում՝ Թուրքիայից աքսորված լինելով 13 տարի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031