Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ –ում

Հոկտեմբեր 31,2013 16:46

Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) նախագիծը հոկտեմբերի 24 -ին «Կիև» կինոթատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց իր գործունեությունը :

Ասուլիսի բանախոսներն էին ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ-ի տնօրեն Անդրիյ Խաչփախչին, ՌԱՍ նախագծի տնօրեն և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՌԱՍ նախագծի ղեկավար և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, Ինտերնյուս-Ուկրաինայի ղեկավար Կոնստանտին Քվուրթը, ռեժիսոր Մարիա Սահակյանը, «Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն» -ի տնօրեն Նունե Սարգսյանը և ՌԱՍ ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

2013 թ. հոկտեմբերի 21-25-ը, ՌԱՍ նախագիծը Ուկրաինայում Կիևի 43 «Մոլոդիստ» ՄԿՓ-ի շրջանակներում իրականացրեց Պրոդյուսերների աշխատաժողովը:

Աշխատաժողովի ընթացքում տասներկու պրոդյուսեր և ռեժիսոր ներկայացրեց տասնմեկ խաղարկային ֆիլմերի նախագծեր: Հայաստանից մասնակիցները չորսն էին` Անի Ոսկանյանը` «Բրավո, վիրտուոզ», Հելենա Մելքոնյանը` «Ալիսան և Ճագարները», Օքսանա Միրզոյանը` «Անդունդ» և Շուշան Քոչարյանը` «Երկար այգիներում», Ադրբեջանից ընտրվել էր մեկ նախագիծ` Էլդար Ալբերթսոնի` «Երկար այգիներում»-ը, Վրաստանից երկուսը` Էլեն Մարգվելաշվիլիի` «Թմբկահարը (Percussionista)» և Նոշրա Չխաիձենու` «Մութ օրը» և Ուկրաինայից հինգ մասնակից` Ալեքսանդրա Կոստինան` «Չղջիկ և աստղ», Քեյթ Կուրոխտինան` «Kai», Վերա Յակովենկոն` «Օտարը», Վյաչեսլավ Բիհուն` «Հանուն միլիոնների» և Մարիսիա Նիկիտիուկը` «Երբ անտառներն ընկնում են» նախագծերով:

Աշխատաժողովն իրականացվեց MAIA-ի հիմնադիրների և կազմակերպիչների կողմից: Մասնավորապես, այս անգամ ծրագրում դասավանդեցին Գրացիելլա Բիլդեսհայմը, Ալեսանդրա Պաստորեն, պրոդյոսեր Քարստեն Ստոտերը և Multi – Platform բիզնես դպրոցի տնօրեն Ջուլիան Շուլցը:
Պրոդյուսերների աշխատաժողովի հետ համատեղ` ՌԱՍ ծրագիրը Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացրեց «Ֆիլմեր առանց սահմանների» կինո ծրագիրը և կազմակերպեց «Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում» խորագրով գիտաժողով:

«Ֆիլմերը առանց սահմանների» ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջերս արտադրված ութ ֆիլմ:
«Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում» գիտաժողովը
Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում էր: Գիտաժողովը համախմբել էր կինոարդյունաբերության ոլորտի բարձրակարգ մասնագետների՝ կինոգործիչների, կինոգետների, պրոդյուսերների, փառատոների կազմակերպիչների…

Գիտաժողովի նպատակն էր կինոյի և մշակույթի միջոցով տարածաշրջանում խաղաղության, հանդուրժողականության և սահմաններ չճանաչող միջմշակութային երկխոսության հնարավոր ուղիների բացահայտումն ու դրանց կայացումը:
ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011 հոկտեմբերի ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծը աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով՝ Կինո առանց սահմանների ցանց ՝ www.dabhub.com, Կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ, Կինոլրագրություն առանց սահմանների, Ֆիլմեր առանց սահմանների և Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:

Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան), Անադոլու Քյուլթյուր (Թուրքիա) և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (Հայաստան) կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031