Լրահոս
Օրվա լրահոսը

«Սայաթ-Նովան միայն ձեր բանաստեղծը չէ. նա բոլորին է պատկանում». Լիոր Շամբադալ

Նոյեմբեր 13,2013 19:36

«Համերգի ծրագիրը հիմնականում գերմանական է, առաջին գործը Շումանի «Մանֆրեդ» նախերգանքն է, որը հիմնված է Բայրոնի համանուն ստեղծագործության վրա, որն իմ համար երբևէ գրված ամենառոմանտիկ ստեղծագործությունն է։ Մենք ավարտում ենք ծրագիրը Շումանի թիվ 3 «Հռենոսյան» սիմֆոնիայով, որը նվիրված է Հռենոսին՝ Գերմանիայի հիմնական գետին», – նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը։

Լիոր Շամբադալը, Արամ Խաչատրյանի հարյուրամյակին նվիրված Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի ընթացքում, ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կկայանա նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում հնչելու են Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը և թիվ 3 «Հռենոսյան» սիմֆոնիան, Վագների «Տրիստան և Իզոլդե» օպերայի նախերգանքը և «Իզոլդեի մահը» հատվածը։ Երեկոյի ընթացքում Իսրայելը ներկայացնող երգահան Աննա Սիգալը կներկայացնի «Հոգու երգեր» (ըստ Սայաթ-Նովայի) համաշխարհային շնորհանդեսը, ստեղծագործությունը գրված է ռուսերենով։ Լիոր Շամբադալի խոսքերով, այդ ստեղծագործությունը նվեր է Իսրայելից Հայաստանին, նա նաև հայտարարեց` «Սայաթ-Նովան միայն ձեր բանաստեղծը չէ. նա բոլորին է պատկանում»։

Լիոր Շամբադալը խոստովանեց, որ չէր պատկերացնում Հայաստանում հանդիպել աշխատել ցանկացող նման երաժիշտների։ Նա նաև նկատեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իր հանդիպած միակ նվագախումբն է, որտեղ երաժիշտները չեն բողոքում դիրիժորից։ Դիրիժորի այն կարծիքին, որ նվագախմբի խոշոր խնդիրներից է փողի պակասը, Էդուարդ Թոփչյանը նշեց, որ փողն էլ խնդիր չէ. հունվարից կունենան նոր գործիքներ։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930