Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները հանդիպեցին Աղվան Վարդանյանի հետ

Նոյեմբեր 24,2013 17:53

 Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետներին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝  երկրում  առկա գործընթացների վերաբերյալ:

Այս անգամ հանդիպումը ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ էր։

Հանդիպման ժամանակ պատգամավորն ու մասնակիցները քննարկեցին ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՅԴ դիրքորոշմանը Մաքսային միության և ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև երիտասարդների դերին մերօրյա քաղաքական կյանքում:

Կողմերը փոխանակվեցին մտքերով, ներկայացրին իրենց տեսակետները քննարկված թեմաների վերաբերյալ։

 

ԵՔԳԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930