Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈ դիպլոմ ստացած 12 մարզիչների կեսը մարզչությունից հեռու է

Նոյեմբեր 25,2013 16:17

PROԱյսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՊՐՈ դիպլոմներ հանձնեց հայաստանցի 12 մարզիչների:

Հանձնելով դիպլոմները եւ շնորհավորելով մարզիչներին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դիմելով նրանց նաեւ ասաց. «Շատ լավ է, որ ՀՖՖ-ն ունի ՊՐՈ արտոնագրերի համար դասընթացներ անցկացնելու հնարավորություն: Բայց խոսքս ուղղելով  դիպլոմ ստացող մարզիչներին` ցանկանում եմ նշել. ձեզնից կեսը մարզչությունից հեռու է: Այսօր մեր հավաքականը չունի գլխավոր մարզիչ: Բայց հանրությունը, լրատվամիջոցները այդ պաշտոնում ձեզնից ոչ մեկի թեկնածությունը չեն քննարկում: Կարծում եմ, որ դրա մեղավորությունը ֆեդերացիայինը չէ` ձերն է: Ցանկանում եմ, որ դուք ձերբազատվեք սովետական մտածելակերպից եւ սկսեք ձեր վրա աշխատել: Դուք չպետք է բավարարվեք այս արտոնագրերով եւ դադարեք աշխատել ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որ դուք շարունակեք սովորել ու զարգանալ: Շնորհավորում եմ բոլորիդ արտոնագիր ստանալու կապակցությամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930