Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ. panorama.am (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 16:56

Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված նախօրեին կայացած հասարակական ակցիաները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բնական է համարում և գտնում է, որ դրանք բաց հասարակությանը բնորոշ են: Ըստ panorama.am– ի,  այս մասին նա նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանի նախագահի այցին ընդառաջ և այցին զուգահեռ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին`Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասաց.

«Եվ ներքին, և արտաքին քաղաքականության ոլորտում ցանկացած որոշում, քայլ, հանդիպում որևէ հասարակության մեջ, եթե դա տոտալիտար փակ հասարակություն չէ, պետք է առաջացնի բազմակարծություն: Այսինքն` պետք է լինեն մարդիկ, ովքեր ավելի կնախընտրեն, որ Հայաստան ժամանի մեկ այլ երկրի նախագահ, պետք է լինեն մարդիկ, որ պետք է համարեն, որ Մաքսային միության անդամակցելու ձգտումը, որոշումը սխալ է, և դրա փոխարեն պետք էր մեկ այլ որոշում կայացնել: Հենց դրանով է հանրային իշխանությունը և պետական կառավարման համակարգը քաղաքականացվում: Հանրապետության նախագահը, խորհրդարանը կառավարությունը, կայացնում են որոշումներ, իրականացնում են քաղաքական որոշումներից բխող քայլեր, որոնք արտացոլում են իրենց մոտեցումը տվյալ իրավիճակում պետության շահերին համապատասխանության կամ առավել արդյունավետ ծառայելու խնդիրների շուրջ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031