Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր Խաչն ափսոսում է

Դեկտեմբեր 10,2013 22:01

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն  ափսոսանք է հայտնում, որ չկարողացավ իրականացնել Վազաշեն-Պառավաքար հատվածում երթեւեկության անվտանգության ժամանակավոր ապահովման իր նախաձեռնությունը: Այս մասին մեզ  հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա ասաց, որ   Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ նախատեսվում էր Կարմիր խաչի ներկայությամբ սահմանի այդ վտանգավոր հատվածում  որոշակի ժամերի իրականացնել քաղաքացիական  բնակչության  անվտանգ երթեւեկ: Այդ նպատակով Կարմիր Խաչը դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի  կառավարություններին, սակայն համաձայնությունը չի կայացել:

Զառա Ամատունին ասաց,  որ  Կարմիր  Խաչը  բազմիցս  առաջարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում,  ցանքի եւ բերքահավաքի աշխատանքների ժամանակ  ապահովել իրենց ներկայությունը:  Զ. Ամատունին  ճիշտ չհամարեց մամուլի հրապարակումներում  տեղ գտած   այն համեմատությունը, որ հայկական կողմի թույլտվությամբ  ադրբեջանական Ալիբեյլի գյուղում իրականացվում են քաղաքացիական աշխատանքներ, իսկ ադրբեջանական կողմը չի ապահովում Վազաշեն-Պառավաքար հատվածում երթեւեկի անվտանգությունը: Նրա խոսքերով՝ Կարմիր խաչը  Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ  գյուղերում իրականացնում է  ենթակառուցվածքների  բարելավման տարբեր  ծրագրեր, որոնց ժամանակ  պայմանավորվածություն է ձեռք բերվում  այդ աշխատանքների անվտանգությունը սահմանի մյուս կողմից չխաթարելու վերաբերյալ:

Զ. Ամատունու խոսքերով՝ օրինակ ներկայումս Իջեւանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ջրագծի շինարարություն է  կատարվում:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սահմանամերձ գյուղերում տարաբնույթ  մարդասիրական ծրագրեր է իրականացնում, նաեւ   սահմանագոտում անվտանգության ապահովման համար  լրացուցիչ հնարավորություններ  որոնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Շնորհակալ ենք Զառա Ամատունուց և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից նախաձեռնության համար, սակայն այս իրավիճակում կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը անտեսվել է: Մասնավորապես այն, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ադրբեջանական կողմի հետ միասին չի ցանկանում, որպեսզի Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածն աշխատի: Այնպես որ, Կարմիր Խաչը, որպես հակառակորդ կողմ, պետք է դիտարկեր նաև Տավուշի մարզպետին, ով ոչ միայն թուրքի հետ միասին բարենպաստ պայմաններ է ստեղծում Բերդի տարածաշրջանի ժողովրդի արտահոսքն ապահովելու համար, այլև փոշիացնում է պետական բյուջեից ստացված գումարները: Ընդ որում Բերդի տարածաշրջանի ժողովրդին պառակտելու նպատակով այդ գումարների փոշիացման գործընթացին, բացի իր խնամուց, ներգրավել է նաև Բերդի ճանշիձեռնարկությանը /իսկը որ թուրքի վարքագիծ/:

  2. Mariam says:

    Ինչպես որ Կարմիր խաչը չկարողացավ վերադարձնել Ադրբեջանում գերի ընկած մեր հայ զինվորին:

    Հետևությունները խոսուն են…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031