Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունն ու ՀԱՕԿ-ը տարին կամփոփեն առանձի՞ն

Դեկտեմբեր 12,2013 15:26

Ավանդաբար, տարեվերջին մարզաշխարհն ամփոփում է մրցաշրջանը:

Հրավիրվում են օլիմպիական խաղերի մրցանակակիրները, եթե տարին օլիմպիական է եւ հայ մարզիկները մեդալ են նվաճել, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, միջազգային բարձրակարգ մրցաշարերի հաղթողներն ու մրցանակակիրները, նրանց անձնական ու հավաքականների մարզիչները, նրանք, ովքեր աշխատել են չեմպիոն ու մեդալակիր դարձած մարզիկների հետ, սպորտի երախտավորները, մարզաշխարհի աշխատողները, մարզական լրագրողները, հյուրեր: Բոլորը հավաքվում են մի որեւէ ռեստորանում, շնորհավորում իրար, ճանապարհում տարին եւ միմյանց հաջորդ մրցաշրջանում նորանոր հաջողություններ մաղթում:

Տարեվերջի այդ հավաքներն անցկացվում են որեւէ ռեստորանում: Ներկա է լինում նաեւ հանրապետության նախագահը եւ տարվա հերոսներին հանձնում պետականորեն սահմանված պարգեւները:

Ավանդաբար, այս ամենը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Սակայն այս տարի այդ բարի ավանդույթը ամենայն հավանականությամբ խախտվելու է:

Aravot.am-ին հայտնի է դարձել, որ այս անգամ մրցաշրջան 2013-ի հերոսների մեծարումը կատարվելու է առանձին-առանձին. դեկտեմբերի 25-ին սպորտի պետական կառույցն իր համար, հաջորդ օրը ՀԱՕԿ-ը` իր: Պատճառը հասկանալի է. մարզական այս երկու հզոր կառույցների ջուրը մի առվով չի հոսում: Ամենայն հավանականությամբ նախարարությունն ու օլիմպիական կոմիտեն միմյանց հրավիրատոմսեր էլ կուղարկեն նաեւ առաջին դեմքերի ու ղեկավարների անուններով: Բայց մեկը մյուսի միջոցառմանը կմասնակցի՞ արդյոք, կիմանանք միայն այդ օրերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` italiakurort.ru

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031