Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն»․ Էշթոն. «Ուկրաինան նախատեսում է ստորագրել համաձայնագիրը ԵՄ-ի հետ»

Դեկտեմբեր 12,2013 20:29

Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «նախատեսում է ստորագրել» Եվրամիության հետ առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը, որի ստորագրումը նա մերժել էր անցյալ ամիս:

Այս հայտարարությամբ ԵՄ-ի հանձնակատարը հանդես է եկել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի հետ անցկացված բանակցություններից հետո:

Հանձնակատար Էշթոնի համաձայն, «ակնհայտ է», որ կարճաժամկետ տնտեսական և ֆինանսական այն խնդիրները, որոնց դեմ առ դեմ կանգնած է այժմ Ուկրաինան, հնարավոր է լուծել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով, քանի որ դրա արդյունքում Եվրամիության կողմից նոր ներդրումներ կկատարվեն Ուկրաինայում:

Եվրամիության հետ ինտեգրմանը կողմ հանդես եկող Ուկրաինայի ընդդիմությունն այս ընթացքում շարունակում է բողոքի ցույցերը:

 

Մանրամասները կարդացեք՝ amerikayidzayn.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031