Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ընտանիքները, որոնք իրենց հարկի տակ կվերցնեն արցախցի ընտանիքներին, յուրաքանչյուր արցախցի չափահասի համար կտրամադրվի 30 հազար դրամ. Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 07,2021 14:36

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ 2 տարի առաջ թոշակները ավելացան, բայց այնքան գնաճ կա, որ այդ ավելացած թոշակն այսօր կարո՞ղ է խնդիր լուծել՝ պատասխանեց, որ այդ կենսաթոշակով մարդիկ չեն կարող իրենց սոցիալական խնդիրները լուծել. «Նվազագույն կենսաթոշակի ներդրման ժամանակ արդեն փաստվել է, որ սա պետք է շարունակական բնույթ կրի»: Նա ասաց, որ ուսումնասիրությունների արդյունքում վերլուծություններ կարվեն ու հնարավոր է՝ կենսաթոշակի չափը փոխվի ու գոնե ամենաուշը հաջորդ տարվանից սոցիալական խոցելի խմբերի մոտ փոփոխություն կնախատեսվի:

Կառավարությունը որոշեց, որ գումար կտրամադրի այն ընտանիքներին, որոնք ցանկություն կհայտնեն արցախցի ընտանիքներին իրենց հարկի տակ վերցնել: Հարցին՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը՝ նախարարը պատասխանեց. «Այդ ծրագիրը դեռ նախորդ տարվա դեկտեմբերից սկսած է եղել: Յուրաքանչյուր արցախցի չափահասի մասով 30 հազար դրամի աջակցություն է տրամադրվում: Մոտ 15 հազար արցախցի դարձել է շահառու արդեն: Արցախցիների մի մասը իր կեցությունն ապահովում է պետական հաստատություններում»:

Նախարարը կարեւորեց Արցախում բնակարանաշինության ծրագիրը, որը հնարավորություն կտա վերաբնակվել Արցախում: Արդեն մի քանի հարյուր բնակելի տների վերականգնման աշխատանքներ կատարվել են:

Այս տարի 9000 ընտանիք է հաշվառված, որոնց պետք է բնակարան տրամադրվի, չունեն մշտական բնակության վայր:

Խոսելով Նորքի տուն ինտերնատի շուրջ կատարվածի մասին՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Բացառված է, որ Նորքի ծերերը տեղափոխվեն, աղմուկն անտեղի էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930