Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՞նչ է անում Գյումրու գործարար քաղաքապետը Կալիֆոռնիայում

Հունվար 17,2014 17:03

Մոտ 18 օր է` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Aravot.am-ը քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում` դեռ Ամանորն է անցկացնո՞ւմ, հանգստանո՞ւմ է և ո՞ւմ հաշվին է հասել երկրագնդի մյուս ծայրը` քաղաքային բյուջեի՞, թե՞ սեփական միջոցներով:

«Պարոն Բալասանյանն Ամանորը դիմավորել է Գյումրիում, այնուհետև կար հրավեր Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից` հասցեագրված Գյումրու քաղաքապետին: Քաղաքապետը, բնականաբար արձակուրդի մեջ գտնվելով արդեն, մեկնեց Միացյալ Նահանգներ, այժմ գտնվում է այնտեղ: Այնտեղ նախատեսված են պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ, պաշտոնական հանդիպումներ է ունեցել Գլենդելի և Ֆրեզնոյի քաղաքապետերի ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, և ոչ պաշտոնական հանդիպումներ՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ», -ասաց Զոհրապ Եգանյանը:

Ըստ նրա, այցի հիմնական նպատակը տնտեսական համագործակցության եզրեր փնտրելն է, Գյումրի ներդրողներ հրավիրել, բերելը:

Ի դեպ, Գյումրին ԱՄՆ-ում ունի քույր քաղաք` Ալեքսանդրիան, որը գտնվում է Վիրջինիա նահանգում, մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում: Երկու տարի առաջ հայ գործարարների մի խումբ այցելել էր Վաշինգտոն, նրանցից մեկը ցանկություն էր հայտնել որոշակի ծանոթություններ ու գործնական կապեր ստեղծել նաև Ալեքսանդրիայում, սակայն այստեղի տեղի իշխանությունները բավական անտարբեր էին վերաբերվել քույր քաղաքի ներկայացուցչին:

Ըստ Զոհրապ Եգանյանի, իրենք չունեն որևէ տեղեկություն այն մասին, որ Ալեքսանդրիայից որևէ ներդրում, առարկայական օգուտ է ստացել Գյումրին: Այսինքն՝ ստացվում է, որ Գյումրին այս քաղաքի հետ քույր է դարձել սոսկ հուշագրով, լուրջ համագործակցություններ չեն ծավալվել: Չնայած նշենք, որ որոշակի մշակութային միջոցառումներ եղել են այս երկու քաղաքների միջև, 2005 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդրիայի քաղաքային իշխանությունները, Հայկական փառատոն կազմակերպելով իրենց քաղաքում, հունիսի 4-ը պաշտոնապես հայտարարել են Հայաստանի օր, իսկ փառատոնը նշվել է հայկական խոհանոցի ցուցադրմամբ, հայկական երաժշտության ու պարարվեստի մատուցմամբ:

Իսկ թե ո՞ւմ միջոցներով է ԱՄՆ հասել Գյումրու գործարար քաղաքապետը, մամլո խոսնակի վստահեցմամբ, անձնական ֆինանսով, քանի որ Սամվել Բալասանյանը արձակուրդում է, ոչ թե գործուղման մեջ:

Զոհրապ Եգանյանի տեղեկացնելով, նա կվերադառնա մոտ օրերս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031