Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կիեւում ոստիկաններին ավելի դաժան են ծեծում, քան ծեծում էին Երեւանում 2008-ին, բայց ցուցարարներին չեն սպանում. «Հայկական ժամանակ»

Հունվար 21,2014 11:06

Այն, ինչ այսօր կատարվում է Կիեւում, համեմատելի է այն ամենի հետ, ինչ կատարվում էր 2008 թվականի ձմռան վերջին Երեւանում։ Կիեւում ավելի շատ են ավտոմեքենաներ վառում, քան ըստ պաշտոնական վարկածի, վառվեցին Երեւանում 2008-ին, ավելի շատ են խանութներ թալանում, քան Երեւանում թալանվեցին (թե ով թալանեց նույնիսկ էական էլ չէ), ոստիկաններին շատ ու շատ ավելի դաժան են ծեծում, քան ծեծում էին Երեւանում 2008-ին, բայց ցուցարարներին չեն սպանում։ Իսկ Երեւանում սպանեցին։ Սպանեցին դիմահար կրակոցներով։ Մարդկանց ուղղակի գնդակահարեցին փողոցում։ ՀՀ սահմանադրության ուղղակի խախտմամբ մայրաքաղաք մտցրեցին զինված ուժեր ու տանկերով ասպատակեցին Երեւանը։

Եվ այս ֆոնին այդ ժամանակվա ի պաշտոնե զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը այսօր բլբուլ է կտրելու քննադատում է այսօրվա կառավարությանը շինարարական «փուչիկների» թեմաներով։

Սերժ Սարգսյանն ու նրա ենթակա այսօրվա պաշտոնյաներն էլ, որոնք իշխանություն ունեն շնորհիվ 2008 թվականի սպանությունների, քննադատում են Քոչարյանին, բայց էլի շինարարական «փուչիկների», «Գույք պարտքի դիմաց»-ի, կենսաթոշակային «բարեփոխումների» թեմաներով։ Սրանք այն անշառ թեմաներն են, որոնցից այն կողմ այդ շոուն չի անցնելու։

Կողմերից ոչ մեկը նույնիսկ հեռավոր ակնարկներ չի անի 2008-ի Մարտի մեկի պատասխանատվության մասին։ Որովհետեւ երկու կողմն էլ մասնակից են եղել այդ սպանություններին, երկու կողմն էլ հավասարապես շահել են այդ սպանություններից։ Եվ երկու կողմն էլ առանց աչք թարթելու,  հնարավորության դեպքում, կկրկնեն այս ամենը, եթե ռեալ վտանգ զգան, որ կկորցնեն իշխանությունը:

Kiev_001 Kiev_003

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031