Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատապարտյալը Ռուսաստանից գալով` Կոնդի տունը տեսել է քանդած, դատի է տվել կառավարությանը

Փետրվար 10,2014 20:37

Ռուսաստանի Դաշնության կողմից զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման համար երկարատեւ ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանի հայցի քննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մասնակցում էր ութսունն անց մայրը` հնաբնակ երեւանցի , քույրը` Ազնիվ Հովիկյանը, իր անչափահաս երեխայով:

Գումար չլինելու պատճառով քաղաքացուն` Մանուկ Հովիկյանին  որեւէ մեկը չէր ներկայացնում.չուներ իրավաբան, փաստաբան: Նա Ռուսաստանից գալով հայտնաբերել էր իր պապենական տունը «պետության կարիքների համար» քանդված,  հայտնվել է փողոցում, իսկ մայրն էլ դեռ 10 տարի առաջ Հարավ-Արեւմտյան թաղամասում եղած բնակարանը քրոջ հետ վաճառել էր, որպեսզի հոգան իր`դատապարտյալի հոգսերը:

Կոնդի տունը քանդելուց հետո նրանք փոխհատուցում չեն ստացել, տուն չեն ստացել:

Դատավոր Գագիկ Խանդանյանն ապացույցներ էր ուզում, որով կհիմնավորվեր, որ քանդած տունը պատկանել է Մանուկին ու նրա   գերդաստանին:

«Եկել եմ այդ հասցեով չկա: Ում դիմել եմ, ասել են` չկա: Կառավարությանն էլ եմ դիմել:

Դատարանում են իմ ժիվոյ ապացույցները.մայրս, քույրս:Ուզում եք անալիզ վերցրեք, որ մենք թուրք չենք, հայ ենք: Իմ ձեռքի տակ հորս մահվան վկայականն է, որ նա իմ հայրն է, եւ նրա գերեզմանը: Կարող եք արտաշիրիմում արեք, որ ապացուցվի, որ գերեզմանում իմ հայրն է: Նպաստ չենք ստանում, մեր գրանցումն էլ օդի մեջ է»,-ասում էր Մ.Հովիկյանը:

Հովիկյանները  դիմել են  վարչապետին: Ազնիվը` քույրը հայտնել էր, որ ընտանեկան նպաստ է ստացել հայրական տանը, սակայն չունենալով մշտական փաստացի բնակության վայր, չի կարողացել նպաստի համար տեղեկանքներ ներկայացնել:

Դիմել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. «Նրանք էլ հաշվի չառնելով, որ չունենք մշտական բնակության վայր, մերժել են օգնել մեզ` առանց գործի հանգամանքներին  ծանոթանալու»:

Հովիկյաններն առանձին-առանձին ունեն բուժման կարիք, բայց չունեն գումար:

Որեւէ արտոնություն, բնականաբար, չի տարածվում այս ընտանիքի վրա, քանի որ նպաստներից են զրկված:

Ընտանիքն առհասարակ հաշվառված չէր ընտանիքների ապահովության գնահատման համակարգում: Իսկ դա նշանակում էր, որ չհաշվառվածները չեն կարող օգտվել այդ համակարգով տրամադրվող որևէ աջակցությունից` մարդասիրական օգնություններից, միանվագ դրամական օգնությունից, հրատապ օգնություններից ու նպաստից:

Դատարանն իր որոշումը կհրապարակի փետրվարի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728