«Հոկտեմբերի 27-ին իշխանությունը գնդակահարվեց, դրանից հետո մեր երկիրը զավթված է եղել: Ես դրանց ասում եմ անուն, ազգանուններով՝ Հեյդար Ալիեւի «պարտկոմների» կողմից: Մեր հայրենիքը չի ծառայել մեր ժողովրդին: 1,5 միլիոն ՀՀ քաղաքացի հեռացել է հայրենիքից: 2018-ին շատ-շատերը՝ մենք, շանս տեսանք, որ ՀՀ-ն ազատագրվում է զավթիչներից, Ադրբեջանի իշխանության կողմից դաստիարակված, մշակված կուսակցական լիդերներից՝ Քոչարյանից: Մենք դուրս եկանք, ասացինք ազատվում ենք, բայց մեր ԱԺ-ն դեռեւս ազատված չէ, մեր ԱԺ-ի 30 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին: ԱԺ-ում շպիոն կա»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության պատգամավորի թեկնածու Ազատ Արշակյանը:
Նա պնդեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը պետական գաղտնիք է խորհրդարանից հանել. «Չի ծախել, տվել է իր հարազատին, 600.000 դոլար էլ ռոճիկ է ստացել: Մենք ասում ենք՝ դրանց պետք է դուրս շպրտենք՝ ռուսական իմպերիալիզմին, մեզ թալանողներին, մեր արյունը թափողներին, մեզ նվաստացողներին հանուն հանրապետության»:
Կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էլ հույս հայտնեց, որ քաղաքացիներն իրենց ձայնը կտան իրենց ու իրենք կհայտնվեն խորհրդարանում. «Կվստահեք այդ մանդատը, հետո մեզանից կպահանջեք արդյունքներ, իսկ մենք կտանք այդ արդյունքը» :
Կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանն էլ ասաց՝ բոլոր նրանք, որոնք պատրաստ են պայքարել հանուն ազատության, անկախության, ինքնիշխանության իրենց շարժման անդամներ են. «Մենք ընդլայնված ցուցակ ենք առաջարկել, մեր սկզբունքային գործիչներն իրենց կյանքով են ապացուցել, որ ոչինչ չեն խնայել հանուն մեր պետության ու մեր երկրի հավերժության: Պետք է եղել՝ ազատազրկվել են, պետք է եղել՝ ծեծ են կերել, պետք է եղել՝ հետապնդվել են, բայց երբեք մեր պետությունը առեւտրի առարկա չեն սարքել: Մեզ ասում են՝ տվեք ձեր պետությունը, որ առնենք ձեր ծաղիկը: Մեզ համար պետությունը մի բան է, ոնց որ ծնողի համար իր զավակը կամ զավակի համար իր ծնողը: Մենք պետություն չունենք ոչ մեկի տալու, մեր ուզածը հարգանք է, կհարգե՞ն, հարգանք կստանան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից


















































