Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը զգուշացրեց Լյովա Խաչատրյանին. «Կգնաս առյուծներին տեսակցության» (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 15:53

Այսօր ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ ասուլիսից հետո ավելի անկաշկանդ մթնոլորտում հարց բարձրացրեց, թե մեր ինչի՞ն են պետք գերատեսչություններում այդքան ավելորդ հաստիքներն ու շեշտեց. «Թող մի տնօրեն լինի, մի հաշվապահ, հերիք է»:

Այնուհետև նկատեց. «Հայ ծնողը, արգանդը միայն ընտրող է ծնում, ոչ ուսանող, ոչ աշակերտ, ոչ զինվոր, ոչ դպրոցական»: Հետո էլ կասկած հայտնեց. «Ո՞նց եղավ` ընտրողների թիվը չի պակասում, ուսանողների, դպրոցականների թիվը պակասում է»:

Վարդան Այվազյանը հղում կատարեց վիճվարչության հրապարակած թվային տվյալներին: Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Դա վիճվարչություն չէ, բիճվարչություն է»: Անդրադառնալով Լյովա Խաչատրյանի` գերատեսչությունների ավելորդ հաստիքները  կրճատելու դիտարկումներին՝ պարոն Այվազյանն ասաց, թե պետք է կոնկրետ առաջարկներով խոսել և հիշատակեց «իգորնի» բիզնեսի ծաղկումը Հայաստանում, որն, ըստ էության, մենաշնորհային է դարձել: Լյովա Խաչատրյանն  էլ «թե մեզ իգորնի բիզնես պետք չէ, դա պետք է լրիվ վերացնենք, այս քյասիբ երկրում ընդհանրապես կազինո պետք չէ»: Վարդան Այվազյանն  այս առիթով կես կատակ- կես լուրջ ասաց. «Այդպես մի ասա, թե չէ՝ առյուծներին տեսակցության կգնաս»: Լյովա Խաչատրյանը արձագանքեց. «Մեկը մեր մոտից գնաց առյուծների մոտ, քացով խփեց բերնին, այնպես որ, առյուծների հետ մեզ համար սովորական բան է»: Հետո էլ հավելեց, թե իրենց էշը շատ առյուծներին կասի:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց խաղատների մասին օրենքին, պարոն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Մենք շա՞տ ենք հասկանում` ինչ ենք արել, ամեն ինչին ՀՀԿ-ն է կողմ քվեարկում, մի բանին էլ մենք կողմ քվեարկենք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728