Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանցին հնդիկներին Հայաստանում խոստացել էր շուկայականից էժան գնով ինքնաթիռի տոմսեր և «քցել». «Փաստինֆո»

Փետրվար 20,2014 13:51

Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամմադ Ալլահ Դիտտայի Ասիֆին Հայաստանում մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և դատապարտվել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Խարդախության զոհ գնացած անձինք նույնպես օտարերկրացիներ են՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, 2014թ. փետրվարի 11-ի դատավճռով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել է մասնակի` Մոհամմադ Ասիֆից հօգուտ տուժողների պետք է բռնագանձվի 3.373.000 ՀՀ դրամ: Մասնավորապես, հօգուտ տուժող Վիշնու Վարդհան Կալիափփանի պետք է բռնագանձվի 222.520 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Ջոշուահ Ջեբարաջ Ջագանրաջ Ջեյմսի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Ինդուփրիյա Դհանապալի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Փրենեշ Պրեմկումարի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Մաանաշա Գովինդարաջի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Վինոթկումար Սելվամի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժողՍուդարշան Վիջայակումարի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Սաթիշ Ռաջ Սարավանանի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Անուսաթյա Շանմուգա Սունդարամի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Ակաշանիրուդհ Մուրալի Կումար Կամալամի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Անանդ Պանդիանի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Սանթհոշ Կումար Ռաջագոպալի` 262.540 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Պարթիբան Ռամասամի Վենկատաչալամ Թիլակարի` 262.540 ՀՀ դրամ: Տուժողները ներկայացված քաղաքացիական հայցով դատարանին խնդրել էին Մոհամմադ Ասիֆից հօգուտ իրենց բռնագանձել ընդհանուր 3.373.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով: Միաժամանակ հայցադիմումում նշել էին, որ տուժող Վիշնու Վարդհան Կալիափփանից ամբաստանյալը խարդախությամբ հափշտակել է 235.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 12 տուժողներից յուրաքանչյուրից` 275.000-ական ՀՀ դրամ: Չնայած նրան, որ ամբաստանյալ Մոհամմադ Ասիֆն ամբողջությամբ ընդունել է քաղաքացիական հայցը, սակայն դատարանը գտել է, որ տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը ենթակա է բավարարման միայն 3.373.000 ՀՀ դրամի չափով, քանի որ այն հանդիսանում է հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը, իսկ հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը ենթակա է վերականգնման: Այսպիսով, նկատի ունենալով, որ 12 տուժողներից յուրաքանչյուրից հափշտակված 275.000-ական ՀՀ դրամի և տուժող Վիշնու Վարդհան Կալիափփանից հափշտակված 235.000 ՀՀ դրամի հանրագումարը կազմում է 3.535.000 ՀՀ դրամ, իսկ ըստ գործի նյութերի վկա Աջիտ Կումար Մահթոյին որպես միջնորդավճար տրվել է 162.000 ՀՀ դրամ, ուստի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Մոհամմադ Ասիֆից հօգուտ տուժողների պետք է բռնագանձել ընդհանուր 3.373.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով, մասնավորապես, հօգուտ տուժող Վիշնու Վարդհան Կալիափփանի ամբաստանյալ Մոհամմադ Ասիֆից պետք է բռնագանձել 222.520 ՀՀ դրամ, իսկ հօգուտ մյուս 12 տուժողների` յուրաքանչյուրին 262.540-ական ՀՀ դրամ:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728