Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը միացել է ՏԻՄ-ին

Փետրվար 20,2014 13:56

Երևան քաղաքն այսուհետ անդամակցելու է Տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) հանուն կայունության միջազգային բնապահպանական ցանցին:
«Ցանցը ստեղծվել է 1990թ.: Ունի 1000-ից ավելի անդամներ`դրանք քաղաքներ են և տարբեր բնապահպանական կազմակերպություններ: Երևանը անդամակցելիս միանալու է եվրոպական տարածաշրջանային կոմիտեին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց բնապահպանական հասարակական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանը:

Դիանա Գրիգորյանը ասաց, որ նշանակալից փոփոխություններ տեղի կունենան. «Ընդունվում են այնպիսի քաղաքներ, որոնք որդեգրում են, որդեգրելու են կայուն զարգացման ուղին…և քաղաքին օգնում են մշակել իրենց բնապահպանական ռազմավարությունը, քաղաքականությունը: Միանման պայմաններ ունեցող քաղաքներին առաջարկում են համատեղ համագործակցություն: Կապեր են ստեղծում տարբեր հիմնադրամների հետ: Իհարկե, քաղաքից պահանջվում է նաև ակտիվություն:»
Հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ բնապահպանական ցանցին անդամակցությունը Երևանին կտա դրական փորձի փոխանակում. «Էս պահին `աշխարհը` մի կողմ, Երևանը` մի կողմ: Մեր խնդիրն էդպիսին է…Երևանի քաղաքաշինությունը այս տարիներին` անկախության տարիներին, ընթացել է այնպես, որ ուղղակի ջնջում է էկոլոգիական խնդիրները, էկոլոգիական ռիսկերը խիստ բարձրացրել է, սեյսմիկ ռիսկերը քաղաքի, խիստ բարձրացրել է, պատմամշակութային արժեքների կորուստը խիստ բարձրացրել է, և մենք անընդհատ դրա դեմ պայքարել ենք: Դեռ, որ ասեմ`շատ լուրջ արդյունքներ ունենք`այդպես չէ: Բայց մշակվել է քաղաքաշինության նախարարության և մեր մասնակցությամբ Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված օրենքի հայեցակարգ:»

Տիկին Դանիելյանը նշեց, որ օրենքը դեռ ընթացքի մեջ է, և իրենք առաջարկել են` Երևանում հողհատկացումներ, նոր կառույցներ կենտրոնում չանել, մինչև տվյալ օրենքը չընդունվի. «Մեր առաջարկը կարծես թե լսելի չէր, բայց երեկ լսեցի պրեսկոնֆերանսը քաղաքաշինության նախարարի, որ որոշում է ընդունվել, Երևանի կենտրոնում կառուցապատում իրականացնել միայն համաձայնեցնելով քաղշինի հետ: Դա լավ լուր է: Մյուս կողմից` որքանով քաղշինը կկարողանա իրոք ազդել, որքանով, օրինակ, մշակույթի նախարարությունը կարողացավ ազդել, որպեսզի «Փակ շուկան» չվերածվի «Սիթիի», դա հարց է»:

Կարինե Դանիելյանը հավելեց, որ իրենք մի ծրագիր էին իրականացնում`դպրոցներում սովորեցնում էին, թե աղետների ժամանակ ինչպես տարհանել երեխաներին. «Բավական է մի հատ կենտրոնով անցնել` Չարենցի դպրոց, Շահումյանի դպրոց, Բաղրամյանի վրա անգլիական դպրոց և բազմաթիվ այդպիսի օրինակներ, ու՞ր տարհանենք էդ երեխեքին,եթե ամբողջ դպրոցի շրջապատը զրկել են ամեն ինչից և բարձրահարկ շենքերով կանգնած են: Կարծես`հատուկ նրա համար, որ Աստված մի արասցե, երկրաշարժի պարագայում ուղղակի էդ շենքերը փլվեն դպրոցի գլխին:»

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728