Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի մեղվապահները մեղրն իրացնելու խնդիր ունեն

Փետրվար 21,2014 21:06

Կապանցի մեղվապահներին հաջողվում է իրացնել  ամբողջ տարվա ընթացքում պատրաստած մեղրի միայն մի մասը՝ այն էլ հիմնականում իրենց մշտական գնորդներին վաճառելով: Շուկաներում, ռեստորաններում, մարզկենտրոնի եւ մայրաքաղաքի տարբեր խանութներում ու սուպերմարկետներում մեղրը իրացնել շատ քչերին է հաջողվում:

Արմեն Մարգարյանը 30 տարուց ավելի է զբաղվում է մեղվաբուծությամբ, այժմ էլ Կապանի տարածաշրջանի «Մեղու»   հասարակական կազմակերպության  նախագահն է: Մեղվաբույծը լավ գիտի համեղ ու բարձրակարգ մեղր պատրաստելու բոլոր գաղտնիքները, թե մեղվաընտանիքները տարվա տարբեր եղանակներին , որ տարածքներ պետք է տեղափոխի՝ հաշվի առնելով ցածրադիր եւ բարձրադիր այդ գոտիներին բնորոշ բնակլիմայական պայմաններն ու հարուստ բուսական աշխարհը: Նրա պատրաստած մեղրը նույնիսկ Ֆրանսիայում է առաջին տեղ զբաղեցրել, սակայն այսօր կապանցի մյուս մեղվապահների նման մեղրն իրացնելու  մեծ խնդիր ունի:

meghvapah

«1982թ-ից եմ մեղվաբուծությամբ զբաղվում: Սկսել եմ 1 մեղվափեթակից, դարձրել՝ 130 մեղվափեթակ, այնուհետեւ վաճառքը սկսեց դժվարանալ՝ դարձրեցի 100 մեղվաընտանիք: 10 տարուց ավելի է չենք կարողանում ավելացնենք մեղվաընտանիքների թիվը: Մեղրի պահանջարկ այսօր էլ կա, բայց ժողովրդի ձեռքին փող չկա, մարդկանց սոցիալական պայմանները շատ են վատացել վերջին տարիներին»,- ասաց Արմեն Մարգարյանը եւ հավելեց, որ  10 տարի առաջ  2 տոննայից ավելի մեղր էր իրացնում, իսկ այժմ 1 տոննա մեղրը հազիվ է կարողանում վաճառել:  «2000-2001թթ..-ի համեմատ՝ այսօր  մի ապրանք չկա, որ կրկնակի թանկացած չլինի, բացի մեղրը, որ այն ժամանակ 1 կգ 2 հազար 500 դրամով էինք վաճառում, այսօր 3 հազար 500 դրամով  չենք կարողանում վաճառել: Հիմնականում Կապանում էինք իրացնում՝ վաճառելով ծանոթներին, բարեկամներին կամ ընկերներին,  բայց երբ մեղվափեթակներն ավելացան՝  սկսեցինք նաեւ Երեւանում վաճառել: Սուպերմարկետներում համաձայն են վերցնել մեր մեղրը, բայց ասում են տարայավորած բերեք, որ պատրաստի վաճառենք: Ամբողջ խնդիրն էլ դա է,  եթե հնարավոր լիներ տարայավորել, ապա յուրաքանչյուր խանութում էլ կդնեինք վաճառքի», – ասաց մեղվապահը:

Կապանցի մեղվապահների խոսքով՝ Կապանի տարածաշրջանում բոլոր պայմանները կան մեղվաբուծությամբ զբաղվելու համար, հանքերից հեռու  շատ մաքուր բնակավայրեր կան, որտեղ շատ հարմար է մեղվաընտանիքներ պահելը, բայց իրացման պատճառով վերջին 10 տարվա ընթացքում մեղվափեթակների թիվը գրեթե չի ավելացել, ընդհակառակը՝ նվազել է,  իսկ  նոր մեղվապահների Կապանում մատերի վրա կարելի է հաշվել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Abrahamyan says:

    Արմենին ցանկանում եմ հաջողություններ, քանի որ նա այդ ամենին հասել է ինքնուրույն: Պետությունը պետք է օժանդակի նման մարդկանց:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այստեղ ես միշտ գնում եմ “Langnese” մերկի մեղր. 500 գ. = 3.5 եվրո: Սա ամենահայտնի (ու ամենաթանկ) մեղրերից է Բենելուքսում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728