Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիսլավ Մանգասարյանին ազատ կարձակեն. «Փաստինֆո»

Փետրվար 25,2014 12:00

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` չցանկանալով նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակել:

Հիշեցնենք, այս գործի շրջանակներում միակ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի կալանքի 1 տարին, որ թույլատրելի առավելագույն ժամկետն է, լրանում է մարտ ամսին, ուստի նախաքննական մարմինը կամ պետք է ազատ արձակի նրան, կամ հայտարարի նախաքննության ավարտի մասին: Դատելով, ոստիկանությունից մեզ տրամադրած տեղեկությունից՝ նախաքննությունն առաջիկա օրերին հազիվ թե ավարտվի: Նույն կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաև «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Մեկ տարին լրանալուց հետո Մանգասարյանին, ժողովրդական լեզվով ասած, բաց կթողնեն, իսկ իրավաբանական լեզվով ասած` խափանման միջոց կալանքը կփոխարինվի, ասենք չհեռանալու մասին ստորագրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ընթացող նախաքննությանը, ապա Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկություն նախաքննական մարմինն իրենց չի տրամադրում, ինչը և փաստաբանի մոտ անվստահության զգացում է առաջացնում:

«Այն ժամանակ վստահում էինք, հավատում էինք, որովհետև ինչ-որ հրապարակային քայլեր էին կատարվում` մեղադրանք առաջադրել, արգելանք դնել, բայց հիմա որևէ մի քայլ չկա, որ հավատ ներշնչի, այն, որ 6 ամիս էլ կշարունակվի, 8 ամիս էլ նախաքննությունը, որևէ երաշխիք չկա, որ գործը կբացահայտվի»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով, սակայն, որ միակ դրական տեղաշարժն այն է, որ, եթե նախկինում արգելանք էր դրված շենքի միայն որոշ բնակարանների վրա, ապա այժմ արգելանք է դրվել ամբողջ շենքի վրա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728