Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ապամոնտաժվում են 4-րդ կարգի վթարայնության շենքերը

Փետրվար 25,2014 12:15

4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում, հավաստիացրել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը։

«Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս վտանգի աստիճանը՝ մեր աշխատակիցներն այն քանդում են զգուշավորության կանոնները խստագույնս պահպանելով. հետևաբար, չնայած շինության ոչ մեծ ծավալներին, դեռևս երկու շաբաթ կտևեն աշխատանքները»,- նշել է Էդիկ Վարդանյանը։

Նշենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքի՝ նախկինում հանրակացարանային շենքի՝ փաստաթղթային հիմնավորում ունեցող բոլոր փաստացի բնակիչներին Երևանի քաղաքապետարանը վերաբնակեցրել է 2013 թվականին, իսկ այն բնակիչների հարցը, ովքեր շենքի վթարայնությունից ելնելով մինչ վերաբնակեցումը ժամանակավոր բնակություն էին հաստատել այլ հասցեներում, քաղաքապետարանը կլուծի 2015 թվականին։

Ապամոնտաժվում է նաև Մարգարյան 45 հասցեում գտնվող վթարային շենքը, որի տեղում նոր բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ շուրջ 120 բնակարաններով, և տրամադրվելու է Երևանում գտնվող բարձր վթարայնության այլ շենքերի բնակիչներին որպես փոխհատուցում՝ ըստ հերթագրման ցուցակի։  Մարգարյան 45 շենքի բնակիչներին ևս քաղաքապետարանը որպես փոխհատուցում  տրամադրել է բնակարաններ։

Վթարային բազմաբնակարանն ապամոնտաժելուց անմիջապես հետո շենքի տարածքում սկսվելու են նոր շենքի շինմոնտաժային աշխատանքները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728