Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «շատ վատ» է վերաբերվում ուկրաինական իրադարձություններին

Փետրվար 25,2014 14:52

«Յուրաքանչյուր նման իրադարձություն շատ վատ եմ գնահատում, որտեղ կան մարդկային զոհեր: Դրանից վատ բան կա՞ որևէ երկրի ու ժողովրդի համար»,-  այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով ուկրաինական զարգացումներին վերաբերվող հարցին:

Հարցին, թե ուկրաինական դեպքերի և Մարտի 1-ի դեպքերի միջև նմանություններ չի՞ տեսնում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դա վատ բան է, ես չեմ ցանկանում էլի համադրեմ: Ամեն դեպքում մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»: Դիտարկմանը` իր կարծիքով՝ ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա Ուկրաինայում տեղի ունեցող իարդարձությունները, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ինքը կանխատեսումներից հեռու մարդ է: «Ես չեմ էլ ուզում կանխատեսեմ, դուք լա՞վ եք, ո՞նց եք»,- ասաց նա՝ խուսափելով Ուկրաինայի մասին այլ հարցերի պատասխանելուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Վատ է, 82 մարդկային զոհը վատ է, բայց մեր մարտի 1-ի 10 զոհն էլ լավ չի…. Խոսեք… Վատ բան եք արել ասում եք լավ բաներ մտածենք… ՉԻ ՄՏԱԾՎՈՒՄ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728