Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Թույլ չենք տա, որ իշխանությունները արոտավայր սարքեն եւ սկսեն որոճալ»

Փետրվար 25,2014 16:55

Aravot.am-ը, անդրադառնալով մարտի 1-ի կապակցությամբ ազատամարտիկների տարածած հայտարարությանը , ազատամարտիկ  Սուրեն Սարգսյանին հարցրեց՝ դուք ազատամարտիկներդ մարտի 1-ին հավաքվելու եք Սարյան պուրակում, սակայն քաղաքացիներին կոչ եք անում հավաքվել Ազատության հրապարակում, մասնակցել ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին, այսինքն վստահում ե՞ք ՀԱԿ- ին. «Մենք էլ Սարյան պուրակից ենք միանալու նրանց: Իսկ քաղաքացիներին, կուսակցություններին, ովքեր ավել-պակաս սաղ կյանքները խոսում են, թե այս իշխանությունները վատն են եւ այլն, կոչ ենք անում գալ, մասնակցել: Մենք վստահում ենք ոչ թե ՀԱԿ-ին, այլ մեզ, որովհետեւ այդ օրը կարող էր քաղաքապետարանին հանրահավաք անցկացնելու հայտ ներկայացրած լիներ ոչ թե ՀԱԿ-ը, այլ ՀՅԴ-ն, կամ մեկ ուրիշ կուսակցություն: Մարտի 1-ը դա մեր բոլորի համար ամոթի, խարանի օր է, այդ օրը իշխանությունը ժողովրդից գողացվել է»,- պատասխանեց Սուրեն Սարգսյանը:

– Իսկ եթե այդ օրը ինչ որ միջադեպեր լինեն, ժողովրդին հրահրելու փորձեր…

– Աստված մի արասցե միջադեպեր լինեն, բայց եթե իշխանությունը փորձի հրահրել, տասնապատիկ ուժեղ պատասխան կստանա ու դա կլինի նրանց իշխանության վերջը:

– Պատասխան կստանա ազատամարտիկների կողմի՞ց:

– Իհարկե, մենք ենք մեր ժողովրդի տերը ու երբեք թույլ չենք տա, որ իշխանությունները այնտեղ արոտավայր սարքեն եւ սկսեն որոճալ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728