Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման և Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի ճգնաժասմը. Azatutyun.am

Մարտ 02,2014 11:39

Azatutyun.am. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում  կոչ է արել «Ղրիմում ռուսական ռազմական ստորաբաժանումները վերադարձնել իրենց ռազմակայաններ»։

Սպիտակ տան փոխանցմամբ, Օբաման Պուտինին ասել է, որ «Մոսկվայի կողմից միջազգային օրենքների շարունակական ոտնահարումը կհանգեցնի քաղաքական և տնտեսական հետագա մեկուսացման»։

Պուտինն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայում «ծայրահեղ ազգայնականները Կիևի ներկայիս ղեկավարության խրախուսմամբ կատարում են սադրանքներ և հանցագորժություններ»։ Նա ասել է նաև, որ «Ուկրաինայի արևելքում բռնությունների տարածման դեպքում Ռուսաստանն իրեն վերապահում է ազգային շահերը և հայրենակիցներին պաշտպանելու իրավունք»։

Այսօր Նյու Յորքում գումարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որի օրակարգում Ուկրաինայի վիճակն էր։

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Յուրի Սերգեևը Ռուսաստանին մեղադրել է ագրեսիա իրականացնելու մեջ, ասելով, որ Մոսկվան` առանց Կիևի թույլտվության, այս օրերին արդեն մոտ 15 հազար զինծառայող է ուղարկել Ղրիմ։ Միաժամանակ նա պնդել է, որ Ուկրաինան ունի պաշտպանվելու անհրաժեշտ միջոցներ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը Ուկրաինայի ներկայիս իշխանություններին մեղադրել է «քաղաքական և էթնիկ ընդդիմախոսների հետ ուժի լեզվով խոսելու» մեջ և ուկրաինացի ընդդիմադիրներին հորդորել է «տարանջատվել ծայրահեղականներից»։

Չուրկինի խոսքերով, ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է «խնդիրը տեղափոխել քաղաքական և սահմանադրական դաշտ, վերադառնալ փետրվարի 21-ի համաձայնությանը և կազմել ազգային միասնության կառավարություն»։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է միջազգային պարտավորությունները խախտելու մեջ։

«Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական ներխուժումը Ուկրաինա։ Ռուս զինվորականները պետք է կանգ առնեն»,- ասել է Փաուերը։

Արմեն Քոլոյան, Պրահա

Լուսանկարը՝ abcnews.go.com-ի արխիվից

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31