Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ ականջ է երևում ԲՀԿ-ի թիկունքում

Մարտ 03,2014 17:40

ԲՀԿ-ի վարած քաղաքականության «այլընտրանքային» ուժ լինելու մասին տարաբնույթ պատկերացումներ և բնութագրումներ կան: Թեև  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ, բայց, այդուհանդերձ, որոշ շրջանակներում ԲՀԿ-ն այդպես էլ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ չի ընկալվում:

Օրինակ` ԲՀԿ-ին ուղղված որակումները համալրվեցին ևս մեկով. «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ԲՀԿ գործելաոճը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» անվանեց, իսկ ԲՀԿ-ի հետ համախմբման ու համագործակցության մասին «թե»-ականով խոսեց. «ԲՀԿ որոշ գործիչներ քննադատում են, ուղղակի քարը քարին չեն թողնում: Չգիտեմ` դա ինչքանով է ազնիվ, ինչքանով հավատամ դրան, արդյոք իսկապես դրա ետևում Ռոբերտ Քոչարյանի ականջները չե՞ն երևում: Ու եթե մի տեղ դա հանկարծ տեսնեմ, ինքս ամբողջ էությամբ կընդվզեմ, այդ համագործակցությունը անընդունելի կհամարեմ»: Տիկին Բախշյանի ձևակերպմամբ` «վախն  անընդհատ իր մեջ կա, բայց դե ասում եմ, մարդ ես, հրապարակավ խոսում, ասում են, կարող է ինչ-որ բան լինի»:

Aravot.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` արդյոք իրականությանը մո՞տ է ԲՀԿ-ի այն կերպարը, որը ներկայացվում է: Պարոն Ուրիխանյանն ի պատասխան մեր հարցի ասաց, որ «ականջներ երևալու ձևակերպումն իր համար ընդունելի չէ» ու մանրամասնեց. «Եթե ականջ երևալ արտահայտությունը Ձեզ համար ընդունելի է, ապա բազմիցս ասվել է` ԲՀԿ-ի թիկունքում երևում են մի քանի հարյուր հազար հայաստանցու ականջներ, նույնիսկ ավելին, միլիոնավոր ականջներ»:  ԲՀԿ-ի հասցեին` «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևակերպման մասին ԲՀԿ խոսնակն այսպիսի դիտարկում արեց. «Ուզում եմ հույս հայտնել, որ Արմեն Աշոտյանի ղեկավարած համակարգում աշխատելը կարծիքներ հայտնելիս Անահիտ Բախշյանին չի կաշկանդում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31