Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Դու դեպրեսիայի միջից դուրս արի, նոր մեզ ինֆարկտի հասցրու» (Տեսանյութ)

Մարտ 13,2014 14:55

«Ընդդիմության ուժեղանալը չի նշանակում սուտ ղալմաղալներ անել»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով չորս քաղաքական ուժերի հանդիպումներին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: «Ղալմաղալներ» ասելով պարոն Բադեյանը հիշատակեց Լևոն Զուրաբյանի այն արտահայտությունը, թե շատերը ինֆարկտ կստանան այս միավորումից ու հայտարարեց. «Դու դեպրեսիայի միջից դուրս արի, նոր մեզ ինֆարկտի հասցրու»:

Մանվել Բադեյանը չորս ոչ իշխանական ուժերի միավորումը համարում է «անպտուղ» ու «փուչիկ» և պատճառաբանում. «Միավորման հենքը մեկն է՝ օգտագործել ժողովրդի ստվար զանգվածի դժգոհությունը այսօրվա իշխանության վարվելակերպի նկատմամբ: Այնինչ պետք է առաջարկվի, թե ինչպես պետք է կառավարել: Կոնստրուկտիվ հենքի վրա չեն միավորվում: Նաև ռազմավարական առումով տարաձայնություններ կան: Լսե՞լ եք, որ ԲՀԿ-ից որևէ մեկը պահանջի նախագահի հրաժարականը: Մյուս կողմից էլ՝ գաղափարապես տարբեր ուժերը ի՞նչ կառավարման մոդել պիտի առաջարկեն՝ սոցիալի՞զմ, թե՞ ծայրահեղական: Սա սպեկուլյատիվ նպատակ ունի, այն է՝ ցույց տալ, որ Խչոն էլ խանչալ ունի: Դաշնակցությունն ուզում է Արևմտյան Հայաստանի հողերը հետ բերել, ՀԱԿ-ը ուզում է Ղարաբաղն էլ տա: Մեկը մյուսին բերդ է նստեցրել, իրար հետ ո՞նց են լինելու»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հակադարձեց. «Ինձ համար այնքան հաճելի է, որ ծայրահեղ լիբերալն ու ծայրահեղ ազգայնականը միասին համերաշխ աշխատում են» : Նա միասին աշխատելու ցանկությունը ողջունելի է համարում և նշում, որ այդ դեպքում ներքաղաքական դաշտում հստակություն կլինի:

Բադեյան-Իսագուլյւան բանավեճը ծավալվեց ու հասավ մինչև կառավարության քննադատություն: Վերջում էլ Գառնիկ Իսագուլյանը Մանվել Բադեյանին ասաց, թե «Ես քեզ վարչապետ եմ նշանակելու»: Գառնիկ Իսագուլյանը նաև նշեց՝ թե ինչով է ինքը պակաս վարչապետ դառնալու համար: Մանվել Բադեյանն էլ նշեց, թե՝ «Գառնիկ, չնայած դու իմ ընկերն ես, մեկ է քեզ չեմ գովելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31